ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ձյան առատ տեղումներ են. խաթարվել է հանրային տրանսպորտի աշխատանքը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում տեղացած ձյան շերտը 30 սմ է կազմել, մեկ օրում ձյան քանակը գրեթե կրկնակի ավելացել է: Ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ: «Ֆոբոս» եղանակային կենտրոնի տեղեկություններով՝ Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20 տոկոսը: Նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել վերջին 28 տարվա ընթացքում:
Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ Մոսկվայում խցանումները գնահատվել են մինչև 7 բալային համակարգով: Խաթարվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: