«Սա Կրեմլի պատվերով է կատարվում». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաջ գիտակցելով, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը կմերժվի, «Հայաստան» ռևանշիստական դաշինքը, այնուամենայնիվ, օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել։ Սա Կրեմլի պատվերով է կատարվում, քանի որ ԱԺ նախագահը համարձակվել էր կասկածել ռուսական սպառազինության հզորությանը, հայտարարելով, որ պատերազմում մենք պարտվել ենք բայրաքթարներին, ասել կուզի, որ ռուսական զենքն անզոր է դրանց դեմ, իսկ Մոսկվան պարծենալու մեկ բան ունի` իր զենքը։ Բնականաբար, Ռուսաստանի հլու-հնազանդ հանցագործները պատրաստ են հանուն իրենց հնարավոր վերադարձի քծնել Մոսկվային ու խոնարհաբար կատարել նրա հրահանգները, Շվեյկի նման ասել` ճիշտ այդպես։ Թշվառնե՛ր»։ |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...