Մենք դրան կարձագանքենք դիվանագիտական համապատասխան ուղիներով. Վրաստանի ԱԳՆ-ն՝ 3+3 ձևաչափին երկրի դրոշի առկայության փաստին
Դեկտեմբերի 10-ին` 3+3 ձևաչափով հանդիպմանը ներկայացված է եղել Վրաստանի դրոշը, ինչի հետ կապված Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե դա իրենց համար անընդունելի է:
«Մոսկվայում ներկայացված է եղել Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, մենք դրան կարձագանքենք դիվանագիտական համապատասխան ուղիներով»,- նշվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Նշվում է, որ վրացական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է տարածաշրջանային այս ձևաչափի վերաբերյալ իր հստակ դիրքորոշման մասին, նշել, որ իրենք չեն քննարկի այս ձևաչափին Վրաստանի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։ Այդուհանդերձ, հանդիպմանը այլ երկրների դրոշների հետ մեկտեղ բարձրացված է եղել նաև Վրաստանի դրոշը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...