ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտուկիում աղետալի փոթորկից հետո տղամարդը դաշնամուր է նվագում ավիրված տանը
Սոցցանցերում լայնորեն տարածում է գտել մի տեսանյութ, որում ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակիչը դաշնամուր է նվագում ուժգին փոթորկի հետևանքով ավիրված տանը: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ տեսանյութը շատ արագ վիրուսային է դարձել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին գրանցվել է նահանգի պատմության մեջ ամենահզոր տորնադոն: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ: