ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի քաղաքացիների կենսական իրավունքը Սյունիքում վտանգված է. պատգամավոր

Շուռնուխում բուժկետ չկա, և այդ տարածքում այս պահին բնակվում է համայնքի ղեկավարը, որը կորցրել է իր տունը։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

Պատգամավորը նշեց, որ Շուռնուխում բուժքույրը տնային պայմաններում, սուղ ռեսուրսով է իրականացնում առողջապահական խնդիրների լուծումը, ինչն անթույլատրելի է։ 
«Առողջապահության նախարարությունը հրատապ պետք է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ամեն ինչով հագեցած որևէ մեքենայով ապահովի գյուղի բնակիչներին։ Առաջիկայում շուռնուխցին դժվարանալու է հասնել Գորիս»,-ասաց պատգամավորը։

Քաղաքականություն