Բանակում մահվան դեպքերի աճը պայմանավորված է կարգապահության սուր խնդիրներով. Տիգրան Աբրահամյան
Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից:
«Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։
Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ», - գրել է պատգամավորը:
Նա նշել է, թե այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև «իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով:
«Առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին», - ընդգծել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Եվս երկու զինծառայող վիրավոր է:
Նմանատիպ հոդվածներ
44 օրյա պատերազմում զոհված Ռոման Կիրակոսյանի մայրն է՝ պատերազմից առաջ ու հետո
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 44-օրյա պատերազմում հերոսացած Ռոման Կիրակոսյանի մոր լուսանկ...
Անասնապահությամբ զբաղվող քաղաքացին վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը․ ասում է՝ կեր չունի, որ պահի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Անասնապահությամբ զբաղվող Անդրանիկ Նավասարդյանը վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը...
Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են: ArmLur.am-ը գր...
Դանակահարություն՝ ընտրությունից հետո. վիճել են, թե ով պետք է դառնա համայնքապետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մ...