Վստահ եմ, որ Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալն անակնկալ չէր. Սոս Հակոբյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մեկնաբանում Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Իշխան Զաքարյանը 2021թ.-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Հայրենիք» և ՀՀԿ կուսակցություններից ձևավորված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով։ Նա ներկայացնում էր «Հայրենիք» կուսակցությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Իշխան Զաքարյանը հայտարարությամբ տեղեկացրեց, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից, նշելով, որ «ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ և իր որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով և ինքը չի ուզում իր գործունեությունը կաշկանդել»։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշմանն այսպես արձագանքեց.
«Խմբակցությունից դուրս գալու պատճառներին մանրամասն ծանոթ չեմ։ Կարծում եմ դա պայմանավորված է իր գործունեությամբ, ինքը հայտարարությամբ ասաց, որ առաջարկներ ունի, երբ խոսի դրանց մասին, այդ ժամանակ էլ պարզ կլինի խմբակցությունից դուրս գալու պատճառը»։
Հարցին, թե Իշխան Զաքարյանը երբևէ կաշկանդվածության մասին բարձրաձայնե՞լ է «Հայրենիք» կուսակցությունում, Սոս Հակոբյանն ասաց.
«Պատգամավորական ընդդիմադիր գործունեության մասով ես նման բան երբևէ չեմ լսել, գուցե ինչ-որ նոր հանգամանքներ կան, որոնց մասին պարոն Զաքարյանը դեռ չի խոսել։ Տեղյակ չեմ՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում ունեցե՞լ է, թե՝ ոչ, բայց վստահ եմ, որ Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալն անակնկալ չէր։ Ես տեղեկություն չունեմ՝ խմբակցությունում իրենից պահանջե՞լ են մանդատը վայր դնել, թե՝ ոչ։ Համենայնդեպս, նորմալ կլիներ, որ խմբակցությունից դուրս եկողը մանդատը վայր դներ»,– հավելեց Սոս Հակոբյանը։
Նշենք, որ նոյեմբերին մամուլում հրապարակումներ եղան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս կգա խմբակցությունից։ Զաքարյան այդ ժամանակ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...