
Սրտի կաթվածից ադրբեջանական ԶՈՒ ծառայող է մահացել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողը մահացել է սրտի կաթվածից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Ժամը 10:30-ի սահմաններում զորամասում 26-ամյա ավագ սերժանտ Փարվիզ Մամեդզադեի ինքնազգացողությունը կտրույկ վատացել է։ Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, գրում է լրատվականը: