Ինչպիսի պայմաններում են պահվում «Հայաստան» դաշինքի պատգամավորները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, ինչպես նաեւ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես հայտնի է, պահվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն իրավապահ մարմինների եւ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կալանավայր է։ Իսկ Առուշ Առուշանյանը, որի հանդեպ իշխանությունն առավել «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ ԱԱԾ-ին կից «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Զաքարյանն ու Սարգսյանը նստած են նույն խցում, իսկ պրոֆեսոր Չարչյանն առանձին է նստած։
Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքական բանտարկյալների նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունք է եղել միշտ, այս դեպքն էլ բացառություն չէ։ Բոլորը հասկանում են, որ այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու, նրանք դասական իմաստով մեղք չունեն, ազատվելուց հետո էլ կարող են հայտնվել շատ բարձր կարգավիճակներում։ Իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն առավել մեծ հարգանքի է արժանանում՝ նրա խցի դռները բաց են պահում։ Կալանավայրերում այդ կարգավիճակն ունեն, այսպես կոչված, «զոն» նայողները եւ նրանց հովանավորյալները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...