Փաշինյանը քաղաքական ուժերից աջակցություն է խնդրել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։ Թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հանդիպման մասնակից քաղաքական ուժերից առաջիկայում սպասվող զարգացումների հետ կապված քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել։ Իր խոսքում նա մանրամասնել է, որ սահմանազատման գործընթացի և ճանապարհների հնարավոր ապաշրջափակման ֆոնին իրեն «պադդերժկա» է հարկավոր, այդ թվում՝ նաև սոցիալական հարթակներում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...