ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրազդանում շանը տանջանքների ենթարկելու և մեքենայից քարշ տալու գործի վարույթը կարճել են. ՀԿ-ն դատի է տվել քննիչին և դատախազին

Ս․թ․ դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան նստավայրում տեղի կունենա դատական նիստ ըստ «Վելես» ՀԿ բողոքի ընդդեմ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչի և ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշումների դեմ, քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ։

 

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Դինգո թիմ կազմակերպությունը ահազանգ էր ստացել, այն մասին, որ Հրազդան քաղաքի  բնակիչը  շանը կապել է  իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ է տվել։ Ահազանգած բնակիչը  պատմել էր՝ մեքենայով անցնելիս նկատել է, որ դիմացի մեքենայից շուն է կապված, և վարորդը քարշ է տալիս նրան։ Այնուհետև վարորդը կանգնեցրել է մեքենան և մեծ քարով հարվածել շան գլխին:  Կազմակերպությունը դիմել էր ոստիկանություն, տղամարդը  նույն օրը բերման էր ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և հարցաքննվել։ Ըստ ոստիկանության Հրազդան բաժնի տարածած հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում տղամարդը պատճառաբանել է՝ շանը քարերով խփել և փորձել է սատկեցնել իր և ընտանիքի անդամների վրա հարձակվելու պատճառով։

 

Ըստ կենդանաբուժական զննության՝ կենդանին ենթարկվել է ծանր ֆիզիկական տանջանքների։ Ըստ նախնական զննության՝ գլխին առկա են սուր ծակող գործիքով հասցված մի քանի վնասվածքներ, արնահոսություն է նկատվել կենդանու բոլոր արտաքին խոռոչներից՝ ականջներից, աչքերից, քթից, այդ թվում՝ նաև հետանցքից, որն ամբողջությամբ պատռված է։ 

 

Շանը կլինիկա են տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով

 

Կենդանին անցել է երկարատև բուժում

 

Ալկապոնե անվանակոչված շունը՝ այժմ

Քաղաքականություն