Ինչպես պաշտոնյաններն են իրենց պահում, այնպես էլ ժողովուրդը. Աղվան Վարդանյանը` հայհոյանքը քրեականացնելու օրենքի մասին
7-րդ գումարման խորհրդարանն իր վերջին շնչում օրենք ընդունեց՝ ծանր վիրավորանքի քրեականացնելու վերաբերյալ, որն այժմ գործում է: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և շեշտեց, որ այդ օրենքը լուջ խնդիրներ ունի Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ.
«Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում, մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքը ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող և վիրավորական համարվել որոշ մարդկանց կողմից»,-ասաց նա:
Պատգամավորը հայտնեց, որ օրենքի շրջանակում արդեն իսկ 106 քրեական գործեր են հարուցվել, որոնցից վարույթ է ընդունվել 18-ը.
«Իմ խորին համոզմամբ՝ սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու և քրգործեր հարուցելու համար:Վստահ եմ, որ այս 18 գործերից բոլորը վերաբերում են այդ մեկ մարդուն, և ընդդիմության նկատմամբ կատարված նման արարքների պարագայում որևէ իրավական հետևանքներ չեն առաջացել»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի արձանագրմամբ՝ օրենքում օգտագործված են արտահայտություններ, որոնք չափազանց գնահատողական են, ինչը ենթադրում է անորոշություն և շատ դեպքերում կարող են լինել կամայական մոտեցումներ.
«Չի կարելի միևնույն ժամանակ քրեական և քաղաքացիական պատասխանատվություն սահամանել նույն արարքի համար՝խախտելով դատվելու սահամանադրական արգելքը:
Օրենքն իր նպատակին չի ծառայելու, հայհոյանքը պետք է ոչ թե սպառնալիքով փորձենք դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել, ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաններն են պահում իրենց, այնպես էլ հասարակությունն է իրեն պահելու»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ այս օրենքով Հայաստանն ակնհայտ հետընթաց է ապրում ժողովրդավարության առումով.
«Նախկին ձեր սիրելի իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի վերաբերյալ հոդվածները, դուք վերադարձնում եք նախկին վիճակին»,-ասաց Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ ն...
«Ալեն Սիմոնյանը կհրավիրվի դատարան». Արծվիկ Մինասյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկա օրերին կհրավիրվի դատարան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հա...
Իրականում ի՞նչ հարցով է Ռուսաստանից պատվիրակությունը ժամանել Հայաստան. Sputnik
Քիչ առաջ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Լրատվականները գրում են, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան...