ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պարտավոր չեն զորքեր ուղարկել Ուկրաինայի պաշտպանության համար. Բայդեն

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն իրավիճակի սրման դեպքում պարտավոր չեն զորքեր ուղարկել Ուկրաինայի պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ, գրում է RT-ն:

 

Բայդենը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքը չի տարածվում Ուկրաինայի վրա։

 

«Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների նկատմամբ, եթե նրանք հարձակման ենթարկվեն, համաձայն հինգերորդ հոդվածի (ՆԱՏՕ-ի կանոնադրության - խմբ.), սա սուրբ պարտավորություն է:

 

Այդ պարտավորությունը չի վերաբերում ՆԱՏՕ-ին, այսինքն՝ նկատի ունեմ Ուկրաինային»,- ասել է Բայդենը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել չշփոթել գործընկերներին և դաշինքի անդամներին։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել միայն դաշինքի աջակցության վրա, այլ ոչ թե «անվտանգության երաշխիքների և հավաքական պաշտպանության»

 

 

Քաղաքականություն