Թուրքիան հանդես է գալիս «հրահրող հռետորաբանությամբ»՝ խեղաթյուրելով պատմությունն ու աշխարհագրությունը. Հունաստանի վարչապետ
Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս «սադրող հռետորաբանությամբ», այլև ագրեսիվ գործողություններ է կատարում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և խաթարում կայունությունը Միջերկրական ծովի տարածաշրջանում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Միջերկրական ծովում», - ասել է Միցոտակիսը,- «Այստեղ զրուցակցիս հետ շատ անկեղծ եմ եղել, նրան ասել եմ, որ, ցավոք, Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս հրահրող հռետորաբանությամբ, խեղաթյուրելով պատմությունն ու աշխարհագրությունը, այլև ագրեսիվ գործողություններ է կատարում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և հաճախ ական են դնում տարածաշրջանում կայունության տակ...»:
Հունաստանի վարչապետի խոսքով՝ երկիրը միշտ բաց է «միջազգային օրինականության և, իհարկե, ծովի իրավունքի շրջանակներում երկխոսության համար, որին Ռուսաստանը միշտ աջակցել և աջակցում է որպես հիմք, էական հարթակ, որի օգնությամբ պետք է կարգավորվեն միջպետական վեճերը»։
Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ապա Միցոտակիսն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի հետևողական և կառուցողական դիրքորոշման համար։
«Սա Հունաստանի համար առաջնահերթ խնդիր է։ Ես վերահաստատեցի մեր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում կենսունակ լուծման նպատակներին»,- ասել է նա՝ շարունակելով, որ այդ լուծման հիմքում ընկած է երկհամայնքային, երկգոտի ֆեդերացիայի տրամաբանությունը՝ մեկ իրավասուբյեկտայնությամբ և քաղաքացիություն։
«Կղզում երկու պետությունների ստեղծման տարբերակով լուծման ցանկացած քննարկում սկզբունքորեն պետք է մերժել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...