Ֆինանսների նախարարը` Ամուլսարի հանքի գործարկման մասին

«Պետական բյուջեի մասին» օրենքում Ամուլսարի հանքի գործարկումը ներկայացրել ենք որպես դրական ռիսկ: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին:

 

««Պետական բյուջեի մասին» օրենքում ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:


 

Քաղաքականություն