«Երբ ես խոսում եմ, լռեք.. ես իրավունք ունեմ խոսելու, իսկ դուք իրավունք չունեք ընդհատելու». ընդդիմադիր պատգամավոր
Հարցս ԱԳ նախարարին էր ուղղված, քանի որ էստեղ չի, չեմ ուզում հարցս հնչեցնել, որպեսզի կառավարության ղեկավարի ոչինչ չասող պատասխաննեը կրկին չլսեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:
Այդուհանդերձ, նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «ԱԺ գալուց առաջ հիշեք, որ գալիս եք այստեղ հաշվետվություն ներկայացնելու: Դուք իրավունք չունեք մեզ հետ խոսել այն տոնով, այն խոսույթով, որով գալիս, խոսում եք: Այդպես կարող եք խոսել ձեր խմբակցության պատգամավորների հետ»:
Այդ ընթացքում դահլիճից ինչ-որ ձայներ լսվեցին, ինչին նա արձագանքեց. «Երբ ես խոսում եմ, լռեք: Ես իրավունք ունեմ խոսելու, եւ դուք իրավունք չունեք ընդհատելու: Երկրորդ, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մենք ականատես ենք եղել բազմաթիվ փակ, գաղտնի պայմանավորվածությունների: Ըստ էության, էական էլ չի, դրանք բանավոր են, թե գրավոր: Դրանք կան եւ ունենալու են եւ իրավական, եւ բարոյական, եւ քաղաքական գնահատականներ դուք, աջ կողմում նստածներդ, եւ մարդիկ, որոնք սատարում են կառավարության ղեկավարին, բոլորդ պատասխան եք տալու»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ ն...
«Ալեն Սիմոնյանը կհրավիրվի դատարան». Արծվիկ Մինասյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկա օրերին կհրավիրվի դատարան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հա...
Իրականում ի՞նչ հարցով է Ռուսաստանից պատվիրակությունը ժամանել Հայաստան. Sputnik
Քիչ առաջ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Լրատվականները գրում են, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան...