ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքը մեսիջ ա անում թուրքին՝ ասում ա ապեր էտ գերիները մեզ պետք չեն, տու սպանի, ինչ ուզում ես արա. անհետ կորածի հարազատ

Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից գալ եւ պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար:
 

Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել:

 

«Էս ես կարամ վերագրեմ հետևյալ ձևով. ինքը մեսիջ ա անում թուրքին՝ ասում ա ապեր էտ գերիները մեզ պետք չեն, տու սպանի, ռասկուլաչիտ արա, պոդզապչաստ արա էտ երեխեքին, ինչ ուզում ես արա»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով գերիների մասին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

Քաղաքականություն