ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ես նիստն եմ վարել, որևէ բանից տեղյակ չեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հակոբ Արշակյանը` անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: 

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում հայհոյախառն ծեծկռտուք էր:  Ըստ ականատեսների, իշխանական մի քանի պատգամավորներ ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների օգնականներին։ Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

«Գնում եմ մեր աշխատասենյակ, ջարդուփշուրի ձայներ եմ լսում։ Հասկանում եմ, որ մեր տղաներն այնտեղ պետք է լինեին, վազում եմ տեսնում եմ իրենք՝ տղամարդուն ոչ վայել վիճակով իբրև խոսակցության են եկել սենյակում, հավաքվել են ծեծել են տղաներին։ Հրաչյա Հակոբյանն էր, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրելյանը այնտեղ էր, որ ճանապարհին տեսա։ Ես վազեցի, մենակ էի որովհետև մեր տղաներին ծեծում էին, ոչ մեկի ոչ մի բանով չի զբաղվում։ Եթե ես չխնդրեի, մեր տղաներին օգնության հասնեին՝ Տարոն Ղազարյանին, մեր ուսանողական խորդրի ատենապետին առանձին քաշել էին պատգամավորները՝ ծեծում էին, դուռը բացվեց իրենք դուրս եկան»։

Ականատեսները պատմել են, որ տեսել են միայն, որ դաշնակացական երիտասարդներին ծեծի ենթարկելիս են տեսել, սակայն տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել։ ՊՊԾ աշխատակիցները, կռվին չեն միջամտել։

Ականատեսը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Ռուբեն Ռուբինյանի աշխատաասենյակում։ Ընդդիմության պատգամավորները միջադեպի մասնակից չեն եղել։ Պնդում են, որ դեպքի վայրում եղել է Գերասիմ Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանի օգնականն ու Իշխան Սաղաթելյանի օգնականը։

«Ես տեսա, որ մեր տղաների վրա հարձակվել էին 100 հոգով, վերջում մեր տղաներին դուրս բերեցին, միայն Տարոն Ղազարյանին առանձին ծեծեցին»։

Միաժամանակ միջանցքներից հայհոյանքների ձայներ էին լսվում, իսկ անվտանգության աշխատակիցները փակել էին դռները լրագրողների առաջ։


 

Քաղաքականություն