Զինծառայողների հարազատներից մեկը պառկեց ասֆալտին և հրաժարվում էր վեր կենալ

Ինչպես արդեն հայտնել ենք, գերի ընկած կամ անհետ կորած հայ զինծառայողների հարազատները ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութից հետո հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: 

 

Նրանք փորձեցին փակել Հայաստանի կառավարության շենքին հարակից փողոցը, ոստիկանները փորձեցին խոչընդոտել, ինչից հետո կողմերի միջև սկսվեց լեզվակռիվ:  

Գերիների և անհետ կորածների հարազատները պահանջում են Ալեն Սիմոնյանին գալ և բացատրություն տալ այսօրվա՝ «գերի չունենք» հայտարարության համար։ 

Նրանք գնացին Տիգրան Մեծ փողոց և ոստիկաններին խնդրեցին չմիջամտել իրենց գործողություններին։ Զինծառայողների հարազատներից մեկը պառկեց ասֆալտին, նա հրաժարվում էր վեր կենալ, նրան միացել են մի քանի հարազատներ: 
 

Քաղաքականություն