Ինչ վիճակ է եղել հացի արտադրամասում․ գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման, կենցաղային հատվածները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ հոդվածներ
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են ի...
Երեկ վիրավորումից մահացած զինծառայողը ՌԴ-ից վերադարձել էր ծառայելու նպատակով․ Lurer
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վի...
«Ալեն չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
«ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի ար...