Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը՝ «Վովայի Արշակը», կալանավորվել է. News. am

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը՝ «Վովայի Արշակը», կալանավորվել է.  News. am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
 

Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:
 

Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքը որակել է ապօրինի ու խայտառակ հետապնդում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250