Ստամբուլի օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են

Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են բոլոր թռիչքները։ 

Այս մասին հայտնում է Turkish Airlines-ը՝ խորհուրդ տալով ուղեւորներին ճշտել ավիաընկերությունների կայքում կամ զանգերի կենտրոններում թռիչքների մասին տեղեկությունները, փոխանցում է РИА Новости-ին: 

 

«Այս պահի դրությամբ ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղևորների ռեգիստրացիան։ Ինչ վերաբերում է օդում գտնվող ինքնաթիռներին, այս պահին գնահատվում է այլ օդանավակայաններում նրանց վայրէջքն իրականացնելու հնարավորությունը»,-նշել է ներկայացուցիչը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլում ուժեղ փոթորիկ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոթորկի պատճառով մահացել է 6 մարդ, ևս 46-ը վնասվածքներ է ստացել։

Քաղաքում դադարեցվել են նաև դպրոցների աշխատանքները։ Իշխանությունները նաև հայտնել են, որ այսօր աշխատանքի կարող են չգնալ հաշմանդամները, հղիները։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, երեկ՝ նոյեմբերի 29-ին, Թուրքիայում փոթորիկ քամի է բարձրացել, որի արագությունը տեղ-տեղ հասել է 130 կմ/ժ-ի։ Փոթորիկը խլել է առնվազն վեց մարդու կյանք:

Քաղաքականություն

Պատահարներ