Սրտի քրոնիկ հիվանդության վտանգ է նկատվել կորոնավիրուս տարած մարդկանց 58%-ի մոտ. ТАСС

Սրտամկանի դեֆորմացիա, որը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդությունների, մեկ տարվա ընթացքում նկատվում է COVID-19-ով վարակված մարդկանց 58%-ի մոտ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ռուսաստանում առաջին սրտաբանական հետազոտությունները, որոնք անցկացվել են Տյումենի մարզի գիտնականների կողմից:

 

«Երբ մենք համեմատեցինք COVID-19 թոքաբորբով հիվանդների հետազոտության առաջին արդյունքները հիվանդանոցից դուրս գրվելուց երեք և 12 ամիս անց, տեսանք վատթարացում։ Երեք ամիս անց վատթարացում (խմբ.՝ սրտամկանի դեֆորմացիա) նկատվել է 28%-ի մոտ, իսկ մեկ տարի անց՝ արդեն հետազոտությանը մասնակցած 58%-ի մոտ»,- ասել է նա։
 

Նշվում է, որ սրտամկանի դեֆորմացիայի հայտնվելը հավանականության բարձր աստիճանով վկայում է ապագայում սրտի քրոնիկ անբավարարության զարգացման մասին։

Քաղաքականություն