G7-ի առողջապահության նախարարները «Օմիկրոն» շտամի հարցով արտակարգ հանդիպում կանցկացնեն

G7-ի երկրների առողջապահության նախարարները արտակարգ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամը: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին, գրում է The Guardian-ը։
 

«Մեծ Բրիտանիայի նախագահության ներքո երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, G7-ի առողջապահության նախարարների արտակարգ հանդիպում կհրավիրվի՝ քննարկելու «Օմիկրոնի» հետ կապված զարգացումները», - կիրակի ասել է Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչությունը:

 

Հանդիպելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ «Օմիկրոնի» թեստի դրական արդյունքներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իտալիայում:

 

Ֆրանսիայի առողջապահության նախարարը կիրակի հայտնել է, որ նոր շտամը, ամենայն հավանականությամբ, կշրջանառվի նաև Ֆրանսիայում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ 32 մուտացիաներով, որը կոչվում է B. 1.1.529: Այն ավելի ուշ ստացավ «Օմիկրոն» անվանումը: Կորոնավիրուսի այս տարբերակը համարվում է մինչ այս հայտնաբերվածներից ամենավտանգավորը։

Քաղաքականություն