Քանյե Ուեսթը խնդրել է աղոթել «Քիմի հետ վերամիավորման համար»

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, թե «Աստծված իրեն ու իրենից հեռացած կնոջը կվերամիավորի»: Նա միևնույն ժամանակ ընդունել է որ որպես ամուսին՝ սխալներ է գործել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Ես հրապարակայնորեն արել եմ բաներ, որոնք անընդունելի են ամուսնու կողմից, բայց հենց հիմա ես այստեղ եմ օրակարգը փոխելու համար»,-ասել է աստղը՝ անդրադառնալով նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և դերասան Փիթ Դևիդսոնի ռոմանտիկ հարաբերություններին: Նրա խոսքով՝ լրատվամիջոցները փորձում են օրակարգ ստեղծել ու այն թելադրել՝ շրջանառության մեջ դնելով այդ լուրերը:

«Ես թույլ չեմ տալիս E!-ին (հեռուստաալիք` Tert.am) գրել իմ ընտանիքի օրակարգը: Ես չեմ թողնում, որ Հուլուն (Hulu սթրիմինգային ծառայություն, որով հեռարձակվելու է Քարդաշյանների նոր շոուն) գրի իմ ընտանիքի օրակարգը… ես եմ իմ տան քահանան»,-ասել է Ուեսթը:

Ուեսթն ասել է, որ Քիմն իր կինն է և ցանկանում է, որ բոլորն աղոթեն իր ընտանիքի միասնության համար:

Քաղաքականություն