Pfizer-ը նախկին աշխատակցին կասկածում է պատվաստանյութի մասին ներքին տեղեկատվություն գողանալու մեջ

Ամերիկյան Pfizer ընկերությունն իր նախկին աշխատակից Չուն Սյաո Լիին կասկածում է ներքին տեղեկություններ պարունակող շուրջ 12 հազար ֆայլ գողանալու մեջ, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հայտնելով, որ Pfizer-ի համապատասխան հայցը տեղադրված է  Կալիֆորնիայի Հարավային շրջանի դատարանի փաստաթղթերի բազայում:

 

Խոսքն, ի թիվս, այլ տեղեկությունների, մինչև այս տարվա սեպտեմբերը պատրաստված զեկույցի մասին է, որը պարունակում է տեղեկություններ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ ներքին գնահատականների մասին, ինչպես նաև հակաքաղցկեղային դեղամիջոցների մշակման վերաբերյալ տվյալներ։
 

Pfizer-ը կարծում է, որ Չուն Սյաո Լին նախքան աշխատանքից ազատվելը միտումնավոր վերբեռնել է այդ փաստաթղթերը հետագայում դրանք նոր գործատուին՝ մրցակից Xencor դեղագործական ընկերությանը փոխանցելու նպատակով:

Քաղաքականություն