
ՊԵԿ նախկին նախագահը՝ Արմավիրի մարզպետ

ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Այդ մասին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշումը հրապարակվել է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարաան մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: