Հասարակություն

Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը խոսեց գերիների մասին

Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը խոսեց գերիների մասին

Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից։ Այս մասին այսօր Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը` արձագանքելով Ալիևի հայտարարությանը։

«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250