Կորոնավիրուսի նոր «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել իսրայելցու մոտ

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.1.529 նոր հիմնամանրէով վարակման առաջին դեպքը: Գիտնականներն այս տեսակն արդեն անվանել են ամենավտանգավորը բոլոր գոյություն ունեցող հիմնամանրէներից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, վիրուսը հայտնաբերվել է Մալավիից վերադարձած քաղաքացու մոտ:

«Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում հայտնաբերված հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել Իսրայելի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Մալավիից: Բացի այդ, կա կասկած ևս երկու քաղաքացու առնչությամբ, որոնք վերադարձել են արտասահմանից: Ներկա պահին նրանք մեկուսացման մեջ են, սպասում են թեստերի պատասխանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն