Covid-19-ի նոր շտամ է հայտնաբերվել. ԱՀԿ-ն արտահերթ նիստ կանցկացնի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուրբաթ արտահերթ նիստ կանցկացնի Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված նոր կորոնավիրուսային շտամի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Financial Times-ին:

 

B.1.1.529 նոր շտամը, ըստ մասնագետների, զգալիորեն ավելի վտանգավոր է, քան «դելտա» շտամը։

 

Համաճարակային գործողությունների և նորարարության հարավաֆրիկյան կենտրոնի տնօրեն Տուլիո դե Օլիվեյրան FT-ին ասել է, որ անհանգստացած է նոր շտամի առաջացմամբ և այս շաբաթ արդեն քննարկել է այն ԱՀԿ ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է դե Օլիվեյրան, նախ և առաջ պետք է պարզել, թե ինչպես կազդի այս շտամը կորոնավիրուսի դեմ արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերի վրա։
 

Հարավային Աֆրիկայում COVID-19-ի նոր շտամ արդեն իսկ հայտնաբերվել է 77 մարդու, Բոտսվանայում՝ 4-ի մոտ։

Մեկ այլ անձի մոտ նոր շտամ է ախտորոշվել Հարավային Աֆրիկայից Հոնկոնգ ժամանելուն պես:
 

Նշվում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը պարունակում է 32 մուտացիա: Բացի դա, ըստ հրապարակման՝ այն կարող է այն կարող է դիմացկուն լինել պատվաստանյութերի նկատմամբ:


Այժմ աշխարհում գերակշռում է «դելտա» շտամը (AY.4.2):

Քաղաքականություն

Պատահարներ