Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի. Տաթևիկ Հայրապետյան

«Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվել է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ 

 

«Դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից: Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»,-նշվում է գրառման մեջ։
 

Քաղաքականություն

Պատահարներ