ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի բետոնապատ Երևան. նախկինների վրա չգցեք, դուք նրանց գերազանցել եք. Սուրեն Շահվերդյան
Հեռուստահաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավելի Ռեստորանա-Բետոնապատ
ԵՐԵՎԱՆ - Կիրովի զբոսայգի:
Նախկիների վրա չգցեք, նրանք վատն էին դուք նրանց վաղուց բոլոր առումներով գերազանցել եք:
Շինթուլտվություն 24.12։2020, պատերազմից հետո։
Խրամատներ, դիրքեր, հենակետեր կառուցեք»։
Գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «էդ տարածքում շինթույլտվություն եղել է 2017-ին։ 18-ից հետո շինթույլտվությունը փաստացի չեղարկվել է, բայց կառուցապատողը դատարանի միջոցով վերահաստատել է շինթույլտվությունը»,- գրել է նա մեկնաբանություններում: