ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապիկյանը բոլոր հնարավոր օղակներով կաջակցի իր տեղը նշանակված նոր փոխվարչապետին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնում նշանակված Համբարձում Մաթևոսյանին, որն Արմավիրի մարզպետն էր:
Փաշինյանը շնորհավորեց Մաթևոսյանին ու մաղթեց հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի:
Փոխվարչապետն էլ շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար:
«Փորձելու եմ անել հնարավորը, որ արդարացնեմ Ձեր ու մեր հայրենակիցների ակնկալիքները», - ասաց նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին: Նա ասաց, թե բոլոր հնարավոր օղակներով պատրաստ է աջակցել Համբարձում Մաթևոսյանին: