Քոչարյանի ու մյուսների գործով դատարանի որոշումը հայտնի կդառնա վաղը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։

 

Նախորդ դատական նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու հարցով՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմանը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի գործի վերաբերյալ։ Քննարկման առարկա էր դարձել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի թարգմանությունը պաշտոնական է, թե ոչ։
 

Այսօր այդ հարցի քննարկումը կրկին շարունակվեց։ 

 

Դատավարական կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը` նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին։

 

Քաղաքականություն

Պատահարներ