
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը շահել է «Պուտինի մարդիկ» գրքում իր դեմ զրպարտության գործը

Լոնդոնի Բարձր դատարանը զրպարտություն է որակել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մասին «Պուտինի մարդիկ» գրքում տեղ գտած 9 պնդումները: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝
Ըստ այդ պնդումների՝ Ռոման Աբրամովիչը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկողության տակ և հանձնարարություններ է կատարում ամբողջ աշխարհում։ Ըստ այդ պնդումների՝ հենց Պուտինի հանձնարարությամբ է միլիարդատերը գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը, ինչպես նաև տեղափոխվել Նյու Յորք։ Բոլոր դեպքերում նպատակը ազդեցություն ձեռք բերելու մտադրությունն է եղել, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի վրա։
Գրքի հեղինակ Քեթրին Բելթոնն Աբրամովիչին անվանել է «Պուտինի գանձապահ» եւ «Կրեմլի վստահված պահապան», Գրքում հիշատակվել է նաև այն մասին, որ Աբրամովիչը «կոռումպացված գործունեություն է ծավալել»: Ըստ աղբյուրների ՝ Աբրամովիչի նվիրատվությունների մի մասը գնացել է «Ռոսիա» բանկի ընդլայնմանը և այլն:
Միևնույն ժամանակ, դատարանի այսօրվա որոշման մեջ չի նշվում, թե ինչ պատիժ է նախատեսվում, եթե Ռոման Աբրամովիչի նկատմամբ զրպարտություն որակված հայտարարությունները չուղղվեն։