Ռուսաստանում կպատվաստվեն նաև դեռահասները. գրանցվել է «Спутник М» պատվաստանյութը

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է 12-ից 17 տարեկան դեռահասների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: 

 

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ այս մասին հայտնել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի ղեկավարի տեղակալ Դենիս Լոգունովը: Պատանիների համար նախատեսված պատվաստանյութը կոչվում է «Спутник М»:

Այսօր ավելի վաղ  երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին։ Նրա խոսքով՝ դեռահասները կպատվաստվեն ծնողների համաձայնությամբ կամ սեփական կամքով, եթե  15 տարեկանից բարձր են։ 

 

Ակնկալվում է, որ պատվաստանյութը քաղաքացիների շրջանում կկիրառվի արդեն դեկտեմբերի վերջին: 

Քաղաքականություն