
Հայաստան, Վրաստան, Ուկրաինա. որ երկրներն են հրավիրվել համաժողովին, և որոնք ոչ. հրապարակվել է ցանկ

ԱՄՆ-ը 110 երկրների հրավիրել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, որը կկայանա դեկտեմբերին: Սպասվելիք համաժողովին անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից հրավիրվել են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Ցուցակում ներառված չեն Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Երկրների ցանկն ամբողջությամբ հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ մասնակիցների թվում չկան նաև Չինաստանը, Թուրքիան, Հունգարիան (միակը ԵՄ-ից) և Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։