Երևանում հրդեհ է բռնկվել Volkswagen Polo ավտոմեքենայում, այն դարձել է ոչ շահագործելի. Shamshyan. com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակովի՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցում ավտոմեքենա է այրվում։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվում է նշված փողոցի թիվ 142 տան հարևանությամբ կայանված, Վահագն Բարսեղյանին պատկանող Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, կրակի հետևանքով էլ ջերմահարվել են մեքենային հարակից սյան վրայով անցնող էլեկտրական լարերը։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն