Հասարակություն

Covid-19-ից ապաքինված ռուսաստանցիների վկայականների ժամկետը կերկարացվի մինչև 1 տարի

Covid-19-ից ապաքինված ռուսաստանցիների վկայականների ժամկետը կերկարացվի մինչև 1 տարի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է կորոնավիրուսը հաղթահարած ռուսաստանցիների վկայականների վավերականության ժամկետը վեց ամսից մինչև մեկ տարի երկարացնելու գաղափարին։ Այս մասին նա ասել է կառավարության անդամների հետ հանդիպմանը, գրում է forbes.ru-ն:

 

Երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հանդես է եկել վկայականների գործողության ժամկետը երկարացնելու առաջարկով։ Նրա խոսքով, իշխանությունները նման որոշման են հանգել «մեր գիտնականների՝ իմունիզացիայի ոլորտում փորձագետների հետ միասին՝ հաշվի առնելով ներքին և միջազգային հետազոտությունների արդյունքները»։
 

«Այս քայլին նպաստում է նաև այն, որ Ռուսաստանում «վարակման դեպքերի ընդհանուր թվում կրկնավարակների մասնաբաժինը ընդամենը 0,74 է», - նշել է փոխվարչապետը։

 

«Ուրեմն այդպես էլ կանենք», - պատասխանել է Պուտինը Գոլիկովային:
 

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս վերապատվաստվել վեց ամիս հետո, սակայն յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն որոշում կայացնել՝ կախված իրավիճակից։ Գոլիկովան հաստատել է, որ պատվաստումների միջև առաջարկվող միջակայքը վեց ամիս է, իսկ կորոնավիրուսից ապաքինված ռուսների համար օպտիմալ ժամկետը մեկ տարին է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250