Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու. Փաշինյան

Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, սակայն եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել օնլայն համաժողովին։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Սակայն երբ պարզվել է, որ նման համաձայնության գալ չենք կարող` տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15»,–ասաց նա։
 

Վարչապետի խոսքով` նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ այդ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 26-ին, ինչին էլ ինքը համաձայնել է։ Դրանից հետո էլ առաջացել է գաղափար առցանցի փոխարեն առերես հանդիպում կազմակերպել, ինչին էլ երեք կողմերը համաձայնել են։
 

Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ էլ ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է բանակցել և լուծումներ գտնել.«Երբեմն սիմվոլիկ ձևերով Ադրբեջանը փորձ է անում ՀՀ–ի նկատմամբ ագրեսիվ հարկադրանքի քաղաքականություն իրականացնել։ Սակայն մենք, որքան էլ խոցելի վիճակում ենք, չենք պատրաստվում տրվել այդ քաղաքականությանը։ Ո՞վ է ասել, որ նոյեմբերի 9-ին պետք է լինի քննարկում և ՀՀ–ն վազի»։

Քաղաքականություն