Բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը․ խորհրդակցություն` Արտակ Դավթյանի գլխավորությամբ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ Դավթյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Բացի այդ, նա հանձնարարականներ է տվել ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման և ձմեռային զորակոչի հետ կապված։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Քաղաքականություն