Հասարակություն

Այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր

Այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր

Այսօր ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանն ազգությամբ եզդի էր։ Այս մասին  հայտնել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

 

«Այսօր ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։
 

Խորը ցավով տեղեկացա և կիսում եմ կորստյան ծանր վիշտը և իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրել է նա:

 

Ըստ լրատվամիջոցների՝ Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250