Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Ազատագրական» շարժման պահանջները, երթ սկսվեց

Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Ազատագրական» շարժման պահանջները, որոնք են՝
 

1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջում ենք հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
 

2. Պահանջում ենք թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, այնուհետև պահանջում ենք, որ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

 

Զոհրաբյանը նշել է, որ հավաքի մասնակիցներն այժմ  երթ են սկսում և «արթնության կոչով անցնելու են Ֆրանսիական հրապարակ», իսկ վաղը ժամը 17:00-ին կրկին հայտարարվել է շտապ հավաք:

 

«Վաղը կհրապարակենք մեր հաջորդ գործողությունների ծրագիրը»,- ասել է Արա Զոհրաբյանը:

 

Վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ  վաղվանից իրազեկման ակցիակներ կսկսվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Քաղաքականություն