Սյունիքում նոյեմբերի 16-ի մարտերում զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նոյեմբերի 16-ի մարտերում զոհված երեք զինծառայողներին հետմահու մեդալներով պարգևատրելու մասին։
Նախագահի հրամանագրերով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը և կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով, սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը՝ Մարտական ծառայության մեդալով:
Բոլոր որոշումները կայացվել են՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը։






























