
«Լավ է չես ասում՝ Ալիև, մի հատ քննի գերիներին, հետո ուղարկիր ինձ». Արծվիկ Մինասյանը` Փաշինյանին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ գերիների գործով քննության անհրաժեշտության մասին հայտարարություններին։
«Մեր քաղաքացիները գտնվում են գերեվարված վիճակում, քո առաջին խնդիրն է այդ քաղաքացիներին հետ վերադարձնել հայրենիք։ Ի՞նչ է նշանակում՝ քննություն պետք է իրականացնենք։ Լավ է չես ասում՝ Ալիև, մի հատ քննություն արա, հետո ուղարկիր ինձ։ Դու դրանով արդարացնում ես, որ Ադրբեջանի դատարանները պատիժներ են սահմանել մեր քաղաքացիներին, հա՞։ Թե՞ էս գլխից հայտարարում եք, որ՝ մենք մեր քաղաքացիների հետևից չենք գնալու։ Սա մի հարցը, որը որևէ պաշտոնատար անձի, առավել ևս կառավարության ներկայացուցչին իրավունք չպետք է տար ԱԺ ամբիոնից այդպիսի հրապարակային հայտարարություններ անել»,- ասաց նա։