Գառներին հոշոտելու մեջ կասկածել է հարևանի շանը և գյուղի որսորդին պատվիրել է սատկացնել

Samshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Ռաիսա Մ.-ից, ով հայտնել է, որ գայլերը իր  53-ամյա հարևանի 3 գառները հոշոտել են, իսկ հարևանը կասկածել է, որ դա իր շունն է արել, կրակել և սատկացրել է շանը, իսկ հիմա էլ պահանջում է իր գառներին վերադարձնել: 

 

Լրատվականը հայտնում է, նշված հասցե է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում Անդոկ Մ.-ն  նկատել է, որ իր գառները հոշոտված են և մտածել է, որ դա Ռաիսա Մ.-ի շունն է  արել, որից հետո համագյուղացի որսորդ՝ 30-ամյա Թաթուլ Մ.-ին հրավիրել է դեպքի վայր, ով էլ իր ակոսափող հրազենով մի քանի անգամ կրակել և սատկացրել է շանը: Վերջիններս ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, կատարվածի մասին բացատրություն են տվել և բաց թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: 

Քաղաքականություն