
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2024-ից հետո Պուտինին ՌԴ նախագահ չճանաչելու մասին բանաձևի նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին առաջարկ է արվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չճանաչել որպես ռուսական պետության ղեկավար, եթե վերջինս 2024 թվականին առաջադրվի նոր ժամկետով։ Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Եթե բանաձևն ընդունվի, ապա այն կունենա խորհրդատվական բնույթ։
Հեղինակները գրում են, որ Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին է ընտրական խախտումների շնորհիվ, և նրա պաշտոնավարման շարունակությունն անօրինական է։ Նաև 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն անվանվել են որպես Ռուսաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների խախտում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2024 թվականի մայիսի 7-ին իր նախագահության ժամկետի ավարտից հետո պաշտոնավարելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Միացյալ Նահանգների կողմից չճանաչմանը», - ասվում է բանաձևի նախագծում։