Թունավորել են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են նրա մահվան մասին

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են թունավորման հետևանքով իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին։ Այս մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր Oda TV լրատվական պորտալը, որը համարում է, որ FETO կազմակերպության կողմից հրապարակած,  Գյուլենի ողջ լինելը ներկայացնող տեսանյութը մոնտաժ է:

 

Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

 

Իսլամական քարոզիչը բնակվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 

 

Քաղաքականություն