
«Փաշինյանի երեկվա հայտարարությունները երկրի ղեկավարին հարիր չեն». իրավապաշտպան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անակնկալի է եկել երեկ խորհրդարանում, հարցուպատասխանի ընթացքում, գերեվարված զինվորականների մասին վարչապետի հայտարարությունից։ «Ազատության» փոխացմամբ իրավապաշտպանը Փաշինյանի խոսքերը երկրի ղեկավարին ոչ հարիր է համարում։
«Այսպիսի պատասխանը վայել չէ գլխավոր գերագույն հրամանատարին, վայել չէ երկրի վարչապետին, վայել չէ այն մարդուն, ով Սահմանադրությամբ երաշխավորն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, իրավունքների ու ազատությունների համար», - ասաց Կարապետյանցը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր հարց ուղղել վերջին մարտերի ընթացքում գերի ընկած 13 և տասնյակ մյուս զինվարականների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է․ ի՞նչ է երկրի ղեկավարին հայտնի զինծառայողների ճակատագրի մասին, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը։