Ամենագնացներ կտեղափոխենք Սյունիք. ո՞րն է նպատակը․ մանրամասնում է ԱԻ նախարարը
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հայտնեց, որ առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխեն Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն ավտոճանապարհների այդ հատվածում, որոնց միջոցով կկարողանա խցանումների ժամանակ մարդկանց օգնել` առաջին օգնություն ցուցաբերել, տաքացման կետ տեղափոխել։ Իսկ վթարների ժամանակ մեքենաներին տեղից կհեռացնեն քարշակները։
Նախարարը նշեց նաև, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաները Սյունիքի մարզի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ հատվածում մշտապես աշխատում են, օգնում բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան ու Ճակատեն-Կապան ճանապարհներին։ Դրանից հետո Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերը գրեթե մեկուսացման մեջ են հայտնվել։






























